կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատարանը Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալումը համարել է ապօրինի

Դատարանը Վարուժան Ավետիսյանի որդու ձերբակալումը համարել է ապօրինի

Դատարանը Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի ձերբակալումը համարել է ապօրինի: Այս մասին տեղեկանում ենք «Ազգային Ժողովրդավարական Բևեռի» ֆեյսբուքյան էջից:

«Փաստաբան Արայիկ Պապիկյանի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանը Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի 72-ժամյա ձերբակալումը ճանաչել է անօրինական:

Դատարանը գտնում է, որ քննիչի կայացրած որոշումը, համաձայն որի Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել է, չի համապատասխանել օրենքին, Դավիթի իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել են ապօրինակաբար:

Հիշեցնենք, հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա քննիչը ձերբակալման որոշում էր կայացրել, ինչն էլ փաստաբանը բողոքարկել էր:

Նշենք, որ Դավիթ Վարուժանի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է փախանման միջոց (ստորագրություն երկրից չհեռանալու մասին)»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: