հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Էդգար Հովհաննիսյան) որոշել է կարճել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը՝ այն հիմքով, որ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։ Դատարանը նշել է, որ Սարոյանի և Հայ առաքելական եկեղեցու միջև աշխատանքային հարաբերությունների առկայությունն ապացուցված չէ, գրում է Հետքը:

Դատարանը գործի քննությունն ավարտել էր, և դատական ակտը պետք է հրապարակեր դեռևս 2026թ. օգոստոսի 18-ին, սակայն հրապարակվել է հոկտեմբերի 21-ին։

Արման Սարոյանը դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ 2026թ. հունվարի 10-ի կարգադրությունը և վերականգնել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։

Նա պնդել է, որ հոգևոր ծառայության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ Մասյացոտնի թեմի առաջնորդ եղած ժամանակ, պատշաճ է կատարել իր պարտականությունները և պահպանել կիրառելի կանոնները։ Նրա պնդմամբ՝ նախկինում չեն արձանագրվել այնպիսի դեպքեր, որոնք կվկայեին կանոնների խախտման կամ թեմի խնդիրները ոչ արդյունավետ լուծելու մասին։

Սարոյանը նշել է, որ 2026թ.  հունվարի 10-ին անակնկալ կերպով, առանց նախազգուշացման, հիմնավորման կամ իրեն վերագրվող արարքներն ուսումնասիրելու պատշաճ ընթացակարգերի, ազատվել է պաշտոնից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

  • Կիսվել: