երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ դատական որոշումը կհրապարակվի երկու ժամից

Ալեքսան Պետրոսյանի վերաբերյալ դատական որոշումը կհրապարակվի երկու ժամից

Նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ–ի Ալիկի») նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ:

Դատարանը որոշումը կհրապարակի երկու ժամից։

Հիշեցնենք, որ Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար:

Նշենք նաև, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ Ալեքսան Պետրոսյանն ու նրա որդին ձերբակալվել են, սակայն ավելի ուշ ազատ են արձակվել։

  • Կիսվել: