Եվրահանձնաժողովը ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային
Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները՝ նշելով, որ այդ միջոցները նախատեսված են Ուկրաինայի պետական ծառայությունների աշխատանքն ապահովելու, ինչպես նաև պաշտպանության անհետաձգելի կարիքների համար։
Ինչպես հաղորդվում է՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել օգնության համար՝ նշելով, որ գումարը կուղղվի, այդ թվում՝ երկրի էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի միջոցների և ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին նաև հույս էր հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունում դեմոկրատների հաջողությունը կնպաստի Ռուսաստանի դեմ պատերազմում Կիևին ցուցաբերվող աջակցության ավելացմանը:



