Իմաստ չունի Պուտինին Կիև, իսկ ինձ՝ Մոսկվա հրավիրելը. Զելենսկի
Իմաստ չունի Պուտինին Կիև հրավիրելը, ինչպես որ ինձ՝ Մոսկվա հրավիրելը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք հասկանում ենք այս խաղը, դա անհույս է: Սա կլինի շատ պաշտոնական չոր խոսակցություն հեռախոսով, որտեղ ես նորից կլսեմ «պատմական դասախոսություն» Ռուսաստանի Դաշնության ղեկավարից, և ոչ թե իրական քայլեր, թե ինչպես կարելի է իրականում վերջ տալ պատերազմին»:
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի միջև բանակցությունները տեղի կունենան վաղը Բրյուսելում։
Նա նաև հավելել է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն Ուկրաինայի վերակառուցման փաթեթներն ու անվտանգության երաշխիքները։



