ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՎՈՒԱՄ քարտուղարությունը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի զինված ուժերի «նախահարձակ գործողությունների վերաբերյալ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»

ՎՈՒԱՄ քարտուղարությունը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի զինված ուժերի «նախահարձակ գործողությունների վերաբերյալ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»

ՎՈՒԱՄ –ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) քարտուղարությունը թվիթերյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը:

Այս առնչությամբ քարտուղարությունը գրել է. «ՎՈՒԱՄ քարտուղարությունը իր մտահոգությունն է հայտնում Հայաստանի զինված ուժերի նախահարձակ գործողությունների վերաբերյալ Թովրուզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մենք նորից շեշտում ենք, որ հակամարտությունը խոչընդոտում է ՎՈՒԱՄ տարածաշրջանի բարեկեցությանը, խաղաղությանը և բարգավաճմանը»:

  • Կիսվել: