Ռուսաստանը պահպանում է հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը․ Ռոսսելխոզնադզոր
Հայկական արտադրության ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը Ռուսաստանը պահպանում է։ Այս մասին հայտնել են ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից։
«Ռուսաստանը չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներկրման արգելքը, քանի որ հաստատում, որ խախտումները վերացվել են, չի ստացվել»,-ասված է հաղորդագրության մեջ:



