երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Վարչապետի խոսնակը՝ ԱԱԾ խուզարկության, ոստիկանների գործողությունների մասին

Վարչապետի խոսնակը՝ ԱԱԾ խուզարկության, ոստիկանների գործողությունների մասին

«Ես միայն կարող եմ ասել, որ այս ամենը իրավական գործըթնաց է, եւ ավել մեկնաբանություն չունեմ տալու, հետևենք ԱԱԾ հաղորդագրություններին, հայտարարություններին։ Ինչպես տեսնում ենք ԱԱԾ-ն զբաղվում է դրանով»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպիսին է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը կատարվող իրադարձությունների վերաբերյալ։ Նշենք, որ խոսքը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը կատարվող խուզարկության եւ նրան ԱԱԾ կանչելու եւ հարցաքննելու մասին է։
Մեր դիտարկմանը, թե պատգամավորները հայտարարում են, որ ոստիկանությունը բռնի ուժ է կիրառում հավաքվածների նկատմամբ, վարչապետի խոսնակն ասաց․ «Չպետք է մոռանանք, որ ամբողջ երկրում արտակարգ դրություն է եւ հավաքներ, փողոց փակել, մարդկանց կանչել, որպեսզի ավելի մեծ հավաքներ կազմակերպեն դա չի թույլատրվում։ Պատգամավորները նախ և առաջ իրենք են կարգը խախտում եւ վտանգում են քաղաքացիների առողջությունը»։

Հիշեցնենք, որ   վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցները խուզարկում էին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ Առինջի առանձնատունը: Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրությունների՝ ԱԱԾ-ում հարուցված քրգործերից մեկը վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությանն ու հարկերց խուսափելուն, Ծառուկյանի կողմից ապօրինի խաղատուն գործարկելուն, որի պատճառով պետությանը պատճառվել է մոտ մի քանի տասնյակ միլիարդ դրամի վնաս, ինչպես նաև 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի կողմից ընտրակաշառք բաժանելուն:

 

Այս պահին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ շտաբի նախկին պետ Իշխան Զաքարյանը ԱԱԾ-ում հարցաքննության են:

 

ԱԱԾ շենքի դիմացից բերման են ենթարկվել հարյուրից ավելի քաղաքացիներ։

  • Կիսվել: