ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վաղը Քոչարյանի գրասենյակը կարտահայտի իր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված. Լևոն Քոչարյան

Վաղը Քոչարյանի գրասենյակը կարտահայտի իր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված. Լևոն Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ընկերներին և համակրրներին՝ զանգերի ու նամակների համար:

Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

՛՛Հարգելի ընկերներ և համակիրներ: Անչափ շնորհակալ եմ չդադարող զանգերի և նամակների համար: Կաշխատեմ բոլորին պատասխանել մոտ օրերին:

Հարգելի լրագրողներ, վաղը նախագահի գրասենյակը կարտահայտի մեր դիրքորոշումը դատարանի որոշման և գրավի հետ կապված՛՛,-նշել է Քոչարյանը:

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց՝ երկու մլրդ դրամ գրավի դիմաց:

  • Կիսվել: