հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ

Թույլ տվեք անձամբ իմ, Հայաստանի Կառավարության և Հայաստանի ժողովրդի անունից ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը և իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին: Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ ճեպազրույցում Բրյուսելում երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ ցավակցություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, որ Բրյուսելում հրաձգության հետևանքով երկու մարդ է մահացել, մի քանիսը վիրավորվել են: Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 19:00-ից հետո: Զոհերը ֆուտբոլի Շվեդիայի հավաքականի երկրպագուներ են եղել, եղել են հավաքականի համազգեստով:

  • Կիսվել: