երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական ծրագրերին ադեկվատ չարձագանքելը նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. Ռուստամյան

Թուրքիայի ու Ադրբեջանի հակահայկական ծրագրերին ադեկվատ չարձագանքելը նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը. Ռուստամյան

Այսօր ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության անդամները մասնակցել են Ազատության հրապարակում ընթացող հանրային քննարկումներին՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրենց առաջարկն իշխանությունների կողմից մերժելուն:

Արմեն Ռուստամյանը, մասնավորապես, այս առնչությամբ ասել է. ՛՛Այն պատճառաբանությունը, որը նրանք են բերում, ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները։ Լսումների կազմակերպումը պարտավորություն է, որը պետք է իրականացվի։ Այն, ինչն իրենք են անում, Սահմանադրության, օրենքների խախտում է։ Այսինքն, նրանք ասում են՝ տեխնիկական պատճառներով խախտում են Սահմանադրությունն ու օրենքները՛՛:

Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը հակահայկական ծրագրեր են իրականացնում, որոնք պետք է ստանան պատշար արձագանք:

՛՛Դրանց ադեկվատ չարձագանքելը, չգծելն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ ՀՀ-ն չի պատրաստվում որևէ զիջում անցկացնել, նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։

Ապօրինի արգելափակելով, խոչընդոտելով լսումները՝ նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մեր մտահոգությունները, որ այս իշխանություններն իրենց քայլերով, ըստ էության, եկել են սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը, ևս մեկ անգամ է արձանագրվում՛՛,-ասել է Ռուստամյանը:

 

 

  • Կիսվել: