հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իշխանությունը թուրքական ազդեցությունը տարածում է՝ ի հաշիվ Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից դուրսմղման. Ավետիսյան

Իշխանությունը թուրքական ազդեցությունը տարածում է՝ ի հաշիվ Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից դուրսմղման. Ավետիսյան

Առավել քան երբևէ ներկայումս օրակարգային հարց է տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը. դա կարող է ապահովել տնտեսական լրացուցիչ արդյունքներ տարածաշրջանի երկրների համար, եթե այդ գործընթացները հասունանում և զարգանում են բոլոր մասնակիցների ազգային շահերի փոխհամաձայնեցված հիմքով, այլ ոչ թե մեկի լիարժեք առաջնորդությամբ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարությունների ժամին սասացացա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Մինչև 44-օրյա պատերազմը Թուրքիան և Ադրբեջանը նաև տնտեսական շրջափակման միջոցով էին առաջ մղում իրենց ազգային շահերը։ Հիմա, երբ ունեն ռազմական հաջողություններ և դոմինանտություն, իսկ Հայաստանը գտնվում է անվտանգային և սոցիալ-տնտեսական ծանր մարտահրավերների առջև, թուրք-ադրբեջանական տանդեմը ապաշրջափակման անվան տակ պարտադրում է բացառապես սեփական ազգային շահերի առաջմղումը, այս անգամ՝ այսպես կոչված փափուկ ուժի գործադրմամբ։

Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա փուլում այս նպատակադրումը, ընդհանուր առմամբ, դրա գործադրումը անշեղորեն հանգեցնելու է Հայաստանի ինքնիշխանության հետևողական կորստին, տնտեսական գլոբալ շահերի ստորադասմանն ու անհավասարակշռությանը, այլոց շահերի գերակայությամբ։

Թուրք-ադրբեջանական ռազմավարական շահերի կենտրոնում է, ավելին, դարձել է ամեն գնով, ներառյալ՝ ռազմական ուժի սպառնալիքով, իրագործման ենթակա, գործնականում բերելու է Հայաստանի տնտեսական համակարգի զարգացման առավելությունների և ինքնուրույնության շեշտակի նվազում, ինչպես նաև ձևավորելու է տնտեսական անվտանգության անչափելի ռիսկեր։

Այն փաթեթավորված է խաղաղության խաչմերուկ անիրատեսական ծրագրով և փոխադարձության սկզբունք մերկապարանոց հայտարարություններով։ Չունի նվազագույն անհրաժեշտ հաշվարկներ և տնտեսական գնահատումներ Հայաստանի կայուն զարգացման շահերից բխող համակողմանի հիմքեր և գործադրման կառուցակարգեր։

Հայաստանի իշխանություններին պարտադրված ճանապարհը սեփական իշխանությունը երկարաձգելու գինն է, որը ներառում է մեր տարածաշրջանում տնտեսական մեթոդներով թուրքական ազդեցության անսահման տարածումը՝ ի հաշիվ մեր բնական դաշնակից երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի տարածաշրջանից դուրսմղման, հետևաբար, անխուսափելիորեն հանգեցնելու է միակողմանի անընդհատ զիջումների, Հայաստանի ինքնիշխանության և պետականության անդառնալի կորուստների, ապաշրջափակման անվան տակ տնտեսական համակարգի թրքահպատակեցմանը համաքայլ։

Հետևաբար, Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրագործվում է անշեղորեն իրենց կողմից պարտադրված սցենարով, միջանցքային տրամաբանությամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց ոտնձգություններով»:

  • Կիսվել: