ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արևմուտքն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես, Ռուսաստանն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես. Ռուստամյան

Արևմուտքն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես, Ռուսաստանն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես. Ռուստամյան

Եթե մենք դժգոհում ենք, որ Ռուսաստանը լավ բարեկամ չեղավ այս ընթացքում, բայց նաեւ Հայաստանի իշխանությունները լավ հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե մենք Ռուսաստանին թշնամացնենք։ Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Սրա պատճառով է, այսպես ասած, իրենց կարծիքով, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, անորոշ հայտարարությունները։ Սա, բնական է, երկար չի կարող տևել, դրվելու է կողմնորոշման խնդիր։ Բոլոր կողմերից է դրվելու և այստեղ է մեր վիճակը վատանալու, «կամ-կամ»-ի վիճակ է առաջանալու։

Արևմուտքն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես, Ռուսաստանն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես։ Որովհետև մյուսի հետ լինել, նշանակում է՝  մյուսին դեմ լինել։ Այսօր իսկապես աշխարհաքաղաքական առճակատումը բերել է դրան։ «Չի ստացվի «և-և»- ի վիճակն իրականացնել, չնայած Հայաստանը դա պետք է փորձի անել: Հայաստանը պետք է Ռուսաստանին ասի՝ այն, ինչը դու չես կարողանում ինձ տրամադրել, ես դա պետք է  փոխհատուցեմ այլ ճանապարհով, եւ դա ճիշտ ճանապարհ կլինի: Այն, որ ասում են՝ դիվերսիֆիկացիա, իրականում դիվերսիֆիկացիա պետք է անել: Դիֆերսիֆիկացիա կլինի, որ այդ ամենը ասելով հանդերձ, գնալ ու ՀԱՊԿ նիստերին մասնակցել: Պագոնները չեն ընկնի, եթե գնան ու մասնակցեն ՀԱՊԿ նիստերին»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

  • Կիսվել: