ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Շրջափակման պատճառով բոլորդ կենցաղում 25 տոկոսով ավելի փող ենք ծախսում ապրանքներ գնելիս. Արսենյան

Շրջափակման պատճառով բոլորդ կենցաղում 25 տոկոսով ավելի փող ենք ծախսում ապրանքներ գնելիս. Արսենյան

Տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակումը դրական ազդեցություն կունենա տնտեսական գործընթացների, տնտեսական զարգացման համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Հայաստանի շրջափակման արդյունքում դուք բոլորդ ձեր կենցաղում մոտավորապես 25 տոկոս ավել փող եք ծախսում ապրանքների թանկ գների պատճառով: Եթե պրանքների ու ծառայությունների գների վերլուծություն անեք, կտեսնեք, որ ամենաթանկը Հայաստանում է, ու դա շրջափակման հետեւանքն է: Շրջափակման պայմաններում ինչ-որ մի խումբ հնարավորություն է ստանում իրականացնել մենաշնորհային գործունեություն, որի արդյունքում էլ մենք ավել ռենտա ենք վճարում: Գնացեք Վրաստան եւ համեմատեք նույն ապրանքների գները Հայաստանում եւ Վրաստանում. Կենցաղային քիմիա, դեղերի գները, հագուստը: Շրջափակման պատճառով Վրաստանի տարածքում տրանսպորտային ծառայությունները շատ թանկ են: Ես հավաստիացնում եմ, որ ապաշրջափակման դեպքում Վրաստանի տարածքով տրանսպորտային ծախսերը 60 տոկոսով կպակասեն»,-ասաց նա:

  • Կիսվել: