երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու մասին ԱԺ նախագիծը վարույթ ընդունել-չընդունելու հարցը կորոշվի այսօր

ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու մասին ԱԺ նախագիծը վարույթ ընդունել-չընդունելու հարցը կորոշվի այսօր

Սահմանադրական դատարանն այսօրվա աշխատակարգային նիստում կորոշի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի ներկայացրած որոշման նախագիծը վարույթ ընդունել-չընդունելու հարցը, «Primenews.am»-ին փոխանցեցին ՍԴ աշխատակազմից։

Ըստ աղբյուրի, այսօր վերջնաժամկետն է, երբ ՍԴ-ն պետք է որոշի ընդունե՞լ նախագիծը վարույթ, թե՞ ոչ։ Մինչ այդ, նշենք, որ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակները «Իմ քայլը» խմբակցության անդամներն էին, ուղարկվել էր ՍԴ դատավորներին ուսումնասիրության։

Հիշեցնենք՝ իշխանական խմբակցությունը նախագծի հիմքում դրել էր չորս հիմնավորում, որոնց համաձայն, Հրայր Թովմասյանը կատարել է առերևույթ կարգապահական խախտումներ։ Այս որոշմանը կողմ էր նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր միացել նախաձեռնությանը։

  • Կիսվել: