ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
ՀՀ նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նոր տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը

ՀՀ նախագահը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են նոր տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ էլ Էնանիին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և բարձր գնահատել նրա առաջին այցը Հայաստան, ինչպես նաև մասնակցությունը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովին ու COP17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակտիվ ներգրավվածությունը:

Խալեդ էլ Էնանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել COP17 համաժողովի անցկացումը Հայաստանում:


Զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության արդիականացման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանն ու «Կրթություն հանուն խաղաղության» օրակարգի առաջմղմանը:

Քննարկվել են նաև նոր տեխնոլոգիաների միջոցով մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը:


Հանդիպման ընթացքում կարևորվել են 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերի շրջանակում մշակույթի և արհեստական բանականության համաժողովի անցկացումը, ինչպես նաև հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցության ընդլայնումը:

  • Կիսվել: