կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու

ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է երկու թեկնածու, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ ՀՖՖ կանոնադրությամբ սահմանված կարգով մինչև 20.11.2026 թվականը ժամը 24։00-ն ներկայացվել է ՀՖՖ նախագահի երկու և գործադիր կոմիտեի անդամի 29 թեկնածություն։

ՀՖՖ ընտրական կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն՝ ընտրական կոմիտեն 10-օրյա ժամկետում կիրականացնի ընտրվելու իրավունքի և համապատասխանության ստուգումներ, որից հետո գրանցված թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի անդամ ակումբներին և կհրապարակվի»,- նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը։

Մյուս թեկնածուն, ըստ շրջանառվող լուրերի, ՀՖՖ նախագահի խորհրդական Դենիս Ջորկաեֆն է, որը Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի եղբայրն է։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի 21-ին։

  • Կիսվել: