ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև

ՌԴ-ն հաստատում է իր պատրաստակամությունը բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և Լաչինի միջանցքի բլոկադայի իրավիճակին։ 

«Շարունակում ենք Լաչինի միջանցքի ամբողջական ապաբլոկավորման աշխատանքները։ ՌԴ ՆԳՆ-ի, ՊՆ-ի և խաղաղապահների միջոցով հետևողական քայլեր են արվում դեէսկալացիայի համար։ Անհրաժեշտ է բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել։

Ներկայումս միջանցքով անցնում են հումանիտար օգնության շարասյուներ։ Մեր խաղաղապահների դեմ հանրային հարձակումն ու պրովոկացիաները անընդունելի են։ ՄԱԿ ԱԽ հայտարարության հետ կապված. փաստաթղթի ֆրանսիացի հեղինակները անուշադրության են մատնել մեր առաջարկները։ Հայ-ադրբեջանական սահմանազատման թեմայով մենք պաշտպանում ենք երկկողմ հանձնաժողովի աշխատանքները, այդ թվում՝ քարտեզագրական տվյալների փոխանցմամբ»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: