շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով բարձր մակարդակի քննարկումներ են ընթանում․ Զախարովա

Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով բարձր մակարդակի քննարկումներ են ընթանում․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը Հայաստանի հնարավոր միանալու հետ կապված հարցը դաշնակցային լուծումը կստանա։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ և Ադրբեջանի ԱԳՆ ոչ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա` նշելով, որ Երևանի ու Մոսկվայի միջև Հռոմի ստատուտի թեմայով բարձր մակարդակի քննարկումներ են ընթանում:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նախօրեին զգուշացրել է Հայաստանի իշխանություններին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության մասին լուրի համատեքստում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու դեպքում ծայրահեղ բացասական հետևանքների մասին։

Մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը չհակասող համարեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ցանկությունը, որը, ըստ հայկական կողմի, հնարավորություն կտա դիմել այդ դատարան Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասով։

Հռոմի ստատուսին միանալով ՀՀ-ն պարտավորվում է Միջազգային քրեական դատարանի որոշումները կատարել, այդ թվում և ձերբակալել այդ մարմնի կողմից հետախուզում հայտարարված մարդկանց։ 

  • Կիսվել: