կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոչ ենք անում Երևանին՝ չմեկուսանալ եռակողմ ձևաչափերով տարվող աշխատանքներից. ՌԴ ԱԳՆ

Կոչ ենք անում Երևանին՝ չմեկուսանալ եռակողմ ձևաչափերով տարվող աշխատանքներից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինին` ՀՀ ԱԳՆ կանչելու փաստը։ 

Զախարովան նշել է, որ հունիսի 15-ի Լաչինի միջանցքի ադրբեջանական անցակետի մոտ տեղի ունեցած միջադեպը կապ չունի ՌԴ խաղաղապահների հետ և նրանք գործել են՝ երկու կողմերի շահերից ելնելով։ 

Խոսելով Լաչինի միջանցքի անցակետի փակման և Արցախի հումանիտար խնդիրների մասին նշել է.

 «Մենք շարունակում ենք մեր աշխատանքները խաղաղապահ զորախմբի և այլ ուղիներով՝ ապաշրջափակելու համար միջանցքը։ Հույս ունենք, որ հայկական ու ադրբեջանական կողմերը կիրականացնեն եռակողմ հայտարարությունից բխող իրենց բոլոր պարտավորությունները։ Կոչ ենք անում Երևանին՝ չմեկուսանալ եռակողմ ձևաչափերով տարվող աշխատանքներից։ Հայաստանի դադարները վատթար են անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և հանգեցնում էսկալացիաների։ Իսկ Բաքվին կոչ ենք անում լիարժեքորեն բացել Լաչինի միջանցքը և ԼՂ-ի բնակչությունը չդարձնել Երևանի հետ հակասությունների պատանդ»։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: