ՌԴ–ն դեմ չէ, որ Ադրբեջան–Հայաստան բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն. Լավրով
Ռուսաստանը դեմ չէ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում արտաքին խաղացողներ լինեն, գլխավորն այն է, որ դա աշխարհաքաղաքական խաղերի մաս չդառնա։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք դեմ չենք, որ մյուս կողմերն օգնեն լուծել այս բոլոր հարցերը, նախևառաջ խաղաղության պայմանագրի շուրջ պայմանավորվածության ձեռքբերմանը, բայց այն ըմբռնմամբ, որ դա արվելու է անկեղծորեն՝ ելնելով ամուր խաղաղության հաստատման շահագրգռվածությունից, բոլոր ժողովուրդների հետագա զարգացման համար պայմանների ապահովումից», - ասել է Լավրովը ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ նիստում։Նախարարը հավելել է` երբեմն տպավորություն է ստեղծվում, որ որոշ արտաքին խաղացողներ, որոնք առաջարկում են իրենց ծառայությունները, այնքան էլ այդ նպատակներով չեն առաջնորդվում։



