երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Հավաքական Արևմուտքի երկրներն օգտագործում են շանտաժի և ճնշման մեթոդներ. ՌԴ ԱԳՆ

Հավաքական Արևմուտքի երկրներն օգտագործում են շանտաժի և ճնշման մեթոդներ. ՌԴ ԱԳՆ

Հավաքական Արևմուտքի երկրները, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, օգտագործում են շանտաժի և ճնշման մեթոդներ։ Այս մասին Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի 69-րդ տարեկան ժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դաշնակիցների հետ միասին աշխատելու է այդ միտումները հաղթահարելու ուղղությամբ:  

Նա նաև հավելել է. «Հավաքական Արևմուտքի երկրները, խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, ամենուր օգտագործում են շանտաժի և ճնշման տարբեր մեթոդներ՝ ոչ լեգիտիմ միակողմանի պատժամիջոցներից մինչև ուղղակի զինված ագրեսիա։ Ռուսաստանը համաշխարհային մեծամասնության երկրների իր բազմաթիվ համախոհների հետ միասին այսուհետ ևս կաշխատի այդ վտանգավոր միտումների հաղթահարման ուղղությամբ»:

ՌԴ ԱԳ նախարարը ասել  է նաև, որ Ռուսաստանը և նրա համախոհները կշարունակեն նպաստել համաշխարհային գործերում միջազգային իրավական սկզբունքների ամրապնդմանը:

  • Կիսվել: