Նոր ներդրումային հարթակ ԲՐԻԿՍ–ի համար. ինչ է առաջարկում Լավրովը
Ռուսաստանն առաջարկում է ԲՐԻԿՍ երկրների համար նոր ներդրումային հարթակ ստեղծել։ Այս մասին ԲՐԻԿՍ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ռուսաստանն առաջարկում է որպես հեռանկարային գործիք նոր ներդրումային հարթակ ստեղծել, որը թույլ կտա զգալի միջոցներ կուտակել, այդ թվում՝ թվային ակտիվների օգտագործման միջոցով, մեր միավորման տարածքում զարգացման նախագծեր իրականացնելու համար»:


