Տեղի է ունեցել է ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը
BRICS-ի անդամ երկրների առաջնորդները արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկել են ԱՄՆ առևտրային տուրքերի սակագնային քաղաքականությունը և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Քննարկվել են BRICS-ի անդամ երկրների միջև առևտրային, տնտեսական, ֆինանսական, ներդրումային և այլ ոլորտներում համագործակցության հարցեր՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակը»:
Նշվում է նաև, որ գագաթնաժողովը հրավիրվել է Բրազիլիայի նախագահի նախաձեռնությամբ՝ քննարկելու ԱՄՆ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը, այդ թվում՝ տուրքերի սակագների սահմանման հարցը։
Նշենք, որ ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարություն չի ընդունվի։


