Կհանդիպեն Լավրովն ու Սիյարտոն
Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն նախատեսում է հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Նա այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստի-ին տված հարցազրույցում։
Ըստ Սիյարտոյի՝ անհրաժեշտության դեպքում ինքը և Լավրովը հեռախոսազրույցներ են ունենում։ Նախարարը նշել է, որ եթե իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումը տեղի չունենա ավելի վաղ, այն կկայանա սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ ինքն ամեն տարի հանդիպում է ռուս նախարարի հետ, և դա չանելու որևէ պատճառ չկա։


