երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Քաղաքական աղբանոցում հայտնվելու հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի օրվա իշխանությունը. ՀՅԴ

Քաղաքական աղբանոցում հայտնվելու հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի օրվա իշխանությունը. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

՛՛Ցավոք, ստիպված ենք արձանագրել, որ հերթական անգամ, ի պատասխան քաղաքական խոսքի և հարցադրումների, Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցվում են փողոցային բառապաշարով գնահատականներ և արտահայտություններ:

Այո՛, Դաշնակցության մոտեցումների և սկզբունքների մեջ բան չի փոխվել:

Մենք շարունակելու ենք պայքարել թե՛ քաղաքական, թե՛ իրական կորոնավիրուս տարածողների դեմ:

Ինչ վերաբերում է քաղաքական աղբանոցում հայտնվելուն, ապա ակնհայտ է, որ այս հարցում խորապես մտահոգվելու պատճառ ունի հենց օրվա իշխանությունը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան՛՛:

 

  • Կիսվել: