հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Փորձ է արվում մտայնություն ստեղծել, որ ՀՀ կառավարության քայլերը հակասում են, պայմանական ասած, ռուսական հայեցակարգի հետ, դա իհարկե այդպես չէ․ Փաշինյան

Փորձ է արվում մտայնություն ստեղծել, որ ՀՀ կառավարության քայլերը հակասում են, պայմանական ասած, ռուսական հայեցակարգի հետ, դա իհարկե այդպես չէ․ Փաշինյան

Փորձ է արվում մտայնություն ստեղծել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, պայմանական ասած, ռուսական հայեցակարգի հետ, դա իհարկե այդպես չէ: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների գագաթաժողովին:

«Ես կարող եմ բացատրել, թե ինչու այդպես չէ: Հնչել են որոշակի հայտարարություններ, որոնց սակայն ես չէի կարող հրապարակային պատասխանել նախկինում` էթիկայի նկատառումներից ելնելով, բայց քանի, որ հայեցակարգի հեղինակները իրենք են բացահայտել դրանց նրբությունները, ես կարող եմ արդեն անդրադառնալ այդ հարցին:

ՌԴ մեր գործընկերները առաջարկել են անորոշ ժամանակով հետաձգել ԼՂ կարգավիճակի հարցը, հիմնավորել դա այն փաստով, որ ներկայումս չկա այնպիսի մի լուծում, որը ընդունելի կլինի կողմերի համար: Եվ սա նոր վիճակ չէ: Իմաստը նա է որ կարգավիճակի հարցը հետաձգվի: եվ այս դիրքորոշումը լիարժեք և 100% համապատասխանում է ՀՀ դիրքորոշմանը: Մենք սրա համար շատ ենք քննադատվել, բայց չենք կարողացել բարձրաձայնել, թե ինչու ենք մենք այդպես վարվում»,- նշել է վարչապետը:

Նա շեշտել է, որ ԼՂ հիմնահարցում կա երեք հիմնական կոմպոնենտ` Արցախի հայերի անվտանգությունը, իրավունքները և կարգավիճակի հարցը: «Հընթացս մենք կարգավիճակի հարցը, որպես այսօրեական լուծման խնդիր մի կողմ ենք դրեցինք, որովհետև մենք համաձայնեցինք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, որ այս հարցի բարձրաձայնումը այսօր կբերի անխուսափելի ճգնաժամի: Եվ ես ուրախ եմ, որ այսօր կարող եմ բարձրաձայնել այս մասին»,- բացահայտեց Փաշինյանը:

Նա նաև շեշտեց, որ մաքսիմալ կերպով, մինչև վերջին պահը հայկական կողմը փորձել է առաջ տանել այն թեզը, որ հայտարարության տեքստում հղում արվի, այսպես կոչված, ռուսական հայեցակարգի վրա: «Սակայն հետագայում` մեր իսկ ռուսաստանցի գործընկերների հորդորով, փորձեցինք այս հարցում ևս ճկունություն ցուցաբերել»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նաև հատուկ արձանագրեց, որ ՀՀ քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո ոչ մի` նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել, որովհետև մեր քաղաքականությունը ի սկզբանե դա է եղել: "Կարող է այլ տպավորություն ստեղծվել, բայց ես ուզում եմ սա շեշտել: Եվ շատ ուրախ եմ արձանագրել այն, որ Սոչիում, ըստ էության, արձանագրվեց Պրահայի պայմանավորվածությունները, այսինքն ես արձանագրեցի դա, բայց և մյուս կողմից որևէ հերքում չեղավ",- եզրափակեց վարչապետը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: