երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Պատրիարք Կիրիլը կոչով դիմել է Գարեգին II -ին և Ալլահշուքյուր Փաշազադեին

Պատրիարք Կիրիլը կոչով դիմել է Գարեգին II -ին և Ալլահշուքյուր Փաշազադեին

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Դանիլովի վանքային համալիրում եռակողմ հանդիպում է անցկացնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II եւ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։

«Մենք հավաքվել ենք այստեղ ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի բազմամյա հակամարտության խնդիրը... Հուսով եմ, որ մենք ձեզ հետ կգտնենք ճիշտ բառեր, որոնք ամենից շատ պետք են մեր ժողովուրդներին։ Հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտքերի վրա, և հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստն ու ձեր միջև երկխոսությունը, սիրելի եղբայրներ, օրինակ կհանդիսանա բոլորի համար», - նշել է պատրիարք Կիրիլը:

Նրա խոսքով ՝ կան մարդիկ, ովքեր կրոնով արդարացնում են բռնությունը, դաժանությունն ու արյունահեղությունը։

«Մենք կոչված ենք միանշանակ համատեղ պատասխան տալ կրոնը պատերազմի հետ կապելու փորձերին։ Կրոնական պատերազմները մարդկության կրոնական պատմության սարսափելի մեղսաավոր էջերից են: Այս դարում, կարծում եմ, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի «կրոն» եւ «պատերազմ» հասկացությունները մի ամբողջություն չդառնան», — ընդգծել է պատրիարք Կիրիլը:

  • Կիսվել: