երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ոստիկանները ԱԱԾ-ի մոտից բերման են ենթարկում Ծառուկյանի աջակիցներին (լուսանկարներ)

Ոստիկանները ԱԱԾ-ի մոտից բերման են ենթարկում Ծառուկյանի աջակիցներին (լուսանկարներ)

Ոստիկանությունը շարունակում է ԱԱԾ շենքի մոտից բերման ենթարկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներին։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ ևս երեք հոգու բերման ենթարկեցին։

Նշենք, որ  ԱԱԾ–ի դիմաց ոստիկանների թիվն անընդհատ ավելանում է։

ԲՀԿ պատգամավորների տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը, որը վեց ժամից ավելի հարցաքննվում է ԱԱԾ–ում, քիչ անց դուրս կգա շենքից։

Նշենք, որ ավելի վաղ ԱԺ–ն 87 կողմ ձայնով քվեարկել է Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու օգտին, ապա նույնքան ձայներով՝ նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդության օգտին։

 

  • Կիսվել: