շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որոշումը կայացվելու է ելնելով համաճարակային իրավիճակից․ ռուս դեսպանը ՀՀ-ՌԴ ավիափոխադրումների մասին

Որոշումը կայացվելու է ելնելով համաճարակային իրավիճակից․ ռուս դեսպանը ՀՀ-ՌԴ ավիափոխադրումների մասին

Ռոսավիացիայում միջգերատեսչական խորհրդակցություն է տեղի ունեցել ավիափոխադրումների վերականգնման հարցով: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Խոսելով երկու երկրների միջև ավիափոխադրումների վերականգնման մասին, նա նշեց, որ այս պահին Ռուսաստանն այլ երկրների հետ փակել է ավիափոխադրումները, սակայն հիմա՝ իրավիճակի կարգավորմանը զուգահեռ, քննարկումներ են ընթանում այն վերականգնելու համար:

«Դրան մասնակցել են ռուսական խոշորագույն ավիաընկերությունների ներկայացուցիչները: Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել ավիափոխադրումները վերականգնել հուլիսի 15-ից: Որքանով որ ես հասկանում եմ, այս հարցում հատուկ ուշադրություն է դարձվելու ԵԱՏՄ անդամ երկրներին: Սակայն հասկանալի է, որ այս կամ այն երկրի մասով որոշումը կայացվելու է ելնելով համաճարակային իրավիճակից»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է ավիատոմսերի գներին, դեսպանը հույս է հայտնել, որ գները որոշելիս հաշվի կառնեն ուղևորների շահերը ևս:

  • Կիսվել: