չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Որևէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի. Մակունց

Որևէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե խորհրդարանն անկարևոր հարցեր է քննարկում: Նրա խոսքով՝ ԱԺ վերջին արտահերթ նիստում երկու նախագիծ էր ընդգրկված, որոնցից մեկն առնչվում էր սոցիալական հարցերի խնդիրների լուծմանը: «Այո՛, օրակարգում կային թե՛ դատաիրավական համակարգի բարեփոխումներին ուղղված հարցեր, թե՛ սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք այսօր դահլիճում քննարկվում են այստեղ՝ խորհրդի նիստերին մասնակցության ժամանակ նույնպես կարևոր է արծարծել: Շատ լավ կլինի, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իրենք հանդես գան առաջարկություններով: Եթե կան այդպիսի օրենսդրական նախագծերի գաղափարներ, համատեղ քննարկենք, կամ իրենք նախաձեռնեն, մենք էլ կողջունենք»,- ասաց Մակունցը:

  • Կիսվել: