շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է․ Վարչապետի աշխատակազմի ղեկավար

ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։ Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

«Կարևոր արձանագրում.

 ԲՀԿ պատգամավորները շարունակ պնդում են, թե իբր իրավապահ մարմինների գործողությունները պայմանավորված են Գ. Ծառուկյանի «համապատասխան» ելույթով։

Իրականության մեջ հայտնի ելույթը պայմանավորված էր վերջինիս հետ ուղիղ փոխկապակցված քրեական գործի մոտալուտ հանգուցալուծմամբ, որն էլ նրան հավանաբար «համապատասխան» հետևությունների տեղ է տվել։

Օրենքի առաջ բոլորը հավասար են և սա այլևս անշրջելի է»,- մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: