չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Նպատակ ունենք թեստերի թիվը հասցնել օրական 1000-ի. Թորոսյան

Նպատակ ունենք թեստերի թիվը հասցնել օրական 1000-ի. Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում հայտնեց, որ մինչ օրս արվել է շուրջ 6500 թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար։

«Մենք արել ենք ուղիղ այնքան թեստ, որքան ցուցում է եղել։ Մեր կողմից և միջազգային կազմակերպությունների կողմից խորհուրդ տրվող չափանիշներիով ենք առաջնորդվել։ Չափանիշներն այսօրվանից ընդլայնվել են, և մենք ավելի շատ թեստեր կիրականացնենք՝ կապված նաև համաճարակաբանական վիճակով։ Ամենօրյա թեստերի քանակը կավելանա։ Մենք նպատակ ունենք դրանց թիվը հասցնել օրական 1000-ի»,- նշեց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ վարակների թեստավորումը ամենաբարդ բժշկական հետազոտություններից մեկն է։ Այն բազմափուլ է, բազմամասնակցային և երկարատև։ Միայն հետազոտության փուլը, երբ որ նմուշը մնում է լաբարատորիայում, տևում է հինգ ժամ՝ նշեց նախարարը։ Լաբորատորիան էլ պետք է համապատասխանի բոլոր պայմաններին, որ վիրուսի արտահոսք չլինի հենց լաբորատորիայից, բժիշկների միջոցով։

  • Կիսվել: