շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նոր տվյալներ Կապանում քվեների հաշվարկից

Նոր տվյալներ Կապանում քվեների հաշվարկից

«Շանթ դաշինքի» համայնքապետի թեկնածու Գևորգ Փարսյանն ֆեյսբուքյան իր էջում Կապանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներն է հրապարակել, ըստ որոնց՝ «Շանթ դաշինքը» ստացել է 3489 ձայն, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը»` 1594 ձայն:

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Հիշեցնենք՝ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կայացան Ստեփանավան, Իջևան, Կապան խոշորացվող համայնքներում և մի շարք գյուղական բնակավայրերում: Արզնի և Լերմոնտովո համայնքներում էլ անցկացվում էին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները:

  • Կիսվել: