Ի գիտություն բժշկական կազմակերպությունների. ԱՆ
Առողջապահության նախարարությունը՝ ի գիտություն բժշկական կազմակերպությունների ( այդ թվում` ստոմատոլոգիական և լաբորատոր ծառայություններ մատուցող).
էլեկտրոնային առողջապահության համակարգին ձեր բժշկական կազմակերպության ներքին տեղեկատվական ծրագիրն ինտեգրելու նպատակով Առողջապահության նախարարության կողմից ձեզ ուղարկվել է շրջաբերական` սահմանված ձևաչափով հայտ-դիմում լրացնելու համար: Եթե ունեք ներքին հիվանդանոցային էլեկտրոնային ծրագիր, որը ինտեգրված չէ «ԱՐՄԵԴ»-ին, խնդրում ենք հնարավորինս արագ լրացնել հայտը:
Բժշկական կազմակերպությունների ներքին տեղեկատվական համակարգերի ինտեգրումը ԱՐՄԵԴ համակարգին կարևոր է բժշկական տվյալների փոխանակման ճշգրտությունն ու արդյունավետությունն ապահովելու, կրկնակի մուտքագրումը նվազեցնելու, ժամանակ խնայելու և առողջապահական ծառայությունների կազմակերպումը բարելավելու համար։



