չորեքշաբթի, հոկտեմբեր 21
21 / 10 / 2026
Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը

Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգը:

«Նոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ Միգրացիայի և քաղաքացիությ ան ծառայությունը չեղարկում է նույնականացման քարտերի և անձնագրերի ուշ ժամկետների հերթագրումները։

Եթե ստացել եք չեղարկման վերաբերյալ ծանուցում, ապա առաջարկում ենք սպասել և նոյեմբերի 1-ից հետո հերթագրվել նոր կենսաչափական փաստաթուղթ ստանալու համար։

Իսկ եթե ցանկանում եք ձեռք բերել հին նմուշի փաստաթուղթ, առաջարկում ենք մինչև առաջիկա շաբաթվա ավարտը մոտենալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ձեզ հարմար ստորաբաժանում և օգտվել ծառայությունից կենդանի հերթի ձևաչափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: