հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նման պահվածք դրսևորող տնօրենների հետ ցանկություն չունեմ աշխատելու․ ԿԳՄՍ նախարարը՝ թիվ 114 դպրոցի տնօրենի մասին

Նման պահվածք դրսևորող տնօրենների հետ ցանկություն չունեմ աշխատելու․ ԿԳՄՍ նախարարը՝ թիվ 114 դպրոցի տնօրենի մասին

Նման պահվածք դրսևորող տնօրենների հետ ցանկություն չունեմ աշխատելու, այսօր սուլիսում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Հիմա տիկին Կոստանյանի հետ կապված կա դատական գործընթաց և երբ դատարանը որոշում կայացնի, նոր նրանից հետո կլինի նաև նախարարի համապատասխան հրամանը՝ շարունակո՞ւմ ենք մենք նրա հետ աշխատել, թե չենք շարունակում», -հայտարարեց նախարարը։

Հիշեցնենք՝ Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Ռուզաննա Կոստանյանը դիմել էր դատարան՝ անվավեր ճանաչելու ԿԳՄՍ նախարարի հրամանը իրեն խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ: Իսկ խիստ նկատողությունը կապված էր մայիսի 25-ին միջնակարգ կրթության ատեստատների հանձնման ժամանակ հակահամաճարակային կանոնների խախտմամբ աշակերտների կողմից կազմակերպված միջոցառման հետ։

Նախարաըր հստակեցրեց, որ առաջին նկատողության հետ կապված դատարանում հարցը առկախված է, իսկ մյուսի մասով՝ ընթացքի մեջ, հետևաբար այս պահին դատական այլ գործընթացների հետո կապված գործողություններ չեն իրականացվում։

  • Կիսվել: