ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նախագահ Հարությունյանին կալանավորելու Ադրբեջանի դատախազության անիրական ցանկության վրա ուրախացողները հանրային պարսավանքի են արժանի… ԱՀ ԱԺ պատգամավոր

Նախագահ Հարությունյանին կալանավորելու Ադրբեջանի դատախազության անիրական ցանկության վրա ուրախացողները հանրային պարսավանքի են արժանի… ԱՀ ԱԺ պատգամավոր

ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը  անդրադարձել է Ադրբեջանի դատախազության հայտարարությանը՝ առ այն, որ Ադրբեջանի իրավապահները պատրաստվում են ձերբակալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։
Այս առնչությամբ Աղաբեկյանը մասնավորապես գրել է․

Նախագահ Հարությունյանին կալանավորելու Ադրբեջանի դատախազության անիրական ցանկության վրա ուրախացող Հայաստանյան մամուլը և լուսանցքում հայտնված քաղաքական գործիչները պիտի հանրային պարսավանքի ու անհանդուրժողականության արժանանան։ Նույն տրամաբանությունը կիրառելի է նաև արցախյան տիրույթում։ Այս ոճի մեջ ինքնադրսևորվող մանր կիսագրագետ քարոզիչներին, որոնք գեներացնում են Ադրբեջանի համար ցանկալի թեզեր. դուք անում եք այն, ինչ պիտի անեին հայերի անվան տակ ծպտյալ ադրբեջանցիները…

 

  • Կիսվել: