Արցախի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան երրորդ պատերազմի նահատակների հիշատակին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախյան երրորդ պատերազմում նահատակված հերոսների տարելիցի կապակցությամբ նոյեմբերի 9-ին այցելել է քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը եղել է նաև զինվորական պանթեոնում և ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմներում զոհվածների շիրիմներին:
