երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախի նախագահը հուսով է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները արդյունավետ կլինեն

Արցախի նախագահը հուսով է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները արդյունավետ կլինեն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ըմբռնումով է մոտենում քաղաքացիների դեպի Հակարիի կամուրջ ավտոշքերթ կազմակերպելու նախաձեռնությանը։ Այս մասին InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱՀ նախագահի աշխատակազմից։

Միևնույն ժամանակ նախագահականից հայտնեցին, որ ԱՀ իշխանությունները այդ նախաձեռնության հեղինակներին ոչ մեքենաներ, ոչ վառելիք չի տրամադրել։

Նախագահականում նաև նշեցին, որ Հարությունյանը հուսով է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցները արդյունավետ կլինեն, և արցախցիները ստիպված չեն լինի նման քայլերի դիմել։ Թե ինչ կոնկրետ միջոցների մասին է խոսքը նախագահականից չմանրամասնեցին։
 
Նշենք, որ վերջին օրերին Արցախի մի շարք քաղաքացիներ պատրաստվում են ավտոշքերթ կազմակերպել դեպի Հակարիի կամուրջ։ Այսօր երեկոյան, նրանք պետք է մեքենաներով հավաքվեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որպեսզի մեքենաների վրա Արցախը ապաշրջափակելու պահանջներով պաստառներ փակցնեին, որից հետո առաջիկա օրերին շարժվեին դեպի կամուրջ։
 

  • Կիսվել: