կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հուսով ենք` մեր ազդանշանները լսելի կլինեն Երևանին և կընկալվեն պատշաճ կերպով. ՌԴ ԱԳՆ խոսնակ

Հուսով ենք` մեր ազդանշանները լսելի կլինեն Երևանին և կընկալվեն պատշաճ կերպով. ՌԴ ԱԳՆ խոսնակ

Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին։ Այս մասին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ–ի պատասխանը։
 
Դիվանագետից հետաքրքրվել են, թե արդյոք Երևանը լսել է սեպտեմբերի 25-ի հայտարարության մեջ շարադրված Մոսկվայի մեսիջները։
 
Զախարովան նշել է, որ հայկական կողմի հետ շփումները շարունակվում են տարբեր մակարդակներով։
«Հուսով ենք, որ մեր ազդանշանները լսելի կլինեն և կընկալվեն պատշաճ կերպով։ Մեծամասամբ դա մեր պատասխան արձագանքն էր», – ասել է նա։
 
Ռուսաստանը միշտ խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, դրանց սրացման նախաձեռնողը չի եղել, արել է ամեն բան հայ ժողովրդի բարեկեցության համար, այդպես կլինի նաև հետագայում։ ՌԴ–ն հույս ունի, որ երկկողմանի բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն` ելնելով երկու երկրների ժողովուրդների շահերից։
 
Նախորդ կիրակի ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետը հայտարարել էր հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշել է, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: