երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Մեր խնդիրն է հնարավորինս կառավարելի պահել իրավիճակը. Փաշինյան

Մեր խնդիրն է հնարավորինս կառավարելի պահել իրավիճակը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում լինելու է կորոնավիրուսի վարակի երկրորդ, երրորդ, չորրորդ և հինգերորդ ալիքներն այնքան ժամանակ, մինչև պատվաստանյութ չհայտնաբերվի, կամ չձևավորվի իմունիտետային պարիսպ։

Այսօր ԱԺ-ում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ հատուկ նիստում վարչապետն ասաց՝ կա բանավեճ, թե մեկ անգամ վարակված մարդը երկրորդ անգամ ե՞րբ կվարակվի՝ վե՞ց ամիս հետո, մե՞կ տարի հետո, թե՞ ավելի երկար, բայց որոշակի իմունիտետային պարսպի հնարավորությունը որոշակի առումով ակնհայտ է։

«Դա նշանակում է, որ եթե հանրության ամենաակտիվ հատվածը վարակվի, առնվազն երկրորդ ժամանակի հատվածում չի վարակվի այլևս, և վարակ չի տարածի։ Մեր խնդիրն է հնարավորինս կառավարելի պահել իրավիճակը և այնպես անել, որ բոլոր հիվանդները առողջապահական պատշաճ ծառայություն ստանան, որովհետև այդ ալիքը, եթե մենք հիմա պահեցինք, մեկ ամիս հետո կգա, եթե մեկ ամիս հետո պահեցինք, երեք ամիս հետո է գալու, և, իմ ընկալմամբ, ինչքան ուշ գա, այդքան ուժեղ է մտնելու»,- ասաց վարչապետը։

  • Կիսվել: