կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք այստեղ չենք հավաքվել ընդդիմության առաջնորդ ընտրելու, հավաքվել ենք՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ գտնելու համար. Սաղաթելյան

Մենք այստեղ չենք հավաքվել ընդդիմության առաջնորդ ընտրելու, հավաքվել ենք՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ գտնելու համար. Սաղաթելյան

Շուրջ երեք տասնյակ քաղաքական ուժեր ՀՅԴ գրասենյակում մասնակցել են խորհրդակցությանը, ծավալուն քննարկում է եղել ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզի շուրջ: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Առնվազն երկու հարցում եղել է շատ հստակ փոխըմբռնում. մեկը, որ պետք է ստեղծվի մեկ համակարգող մարմին՝ Ազգային խորհուրդ, կոմիտե, որը համակարգի ամբողջ աշխատանքները, մնացածն արդեն հանրահավաքում կասեմ»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ընդդիմության առաջնորդը հիմա Անդրանիկ Թեւանյա՞նն է, ինչին ի պատասխան Սաղաթելյանն ասաց. «Մենք այստեղ չենք հավաքվել ընդդիմության առաջնորդ ընտրելու, հավաքվել ենք այստեղ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհային քարտեզ գտնելու: Կան որոշակի քայլեր, գործողություններ, որ համաձայնեցված են, հանրահավաքին կհնչեցվեն»:

Իսկ այն հարցին, թե արդյոք չե՞ն ուշացել, նա պատասխանեց. «Մենք երեք տարի ենք ուշացել: Եթե այն, ինչ արել ենք, արած չլինեինք, վաղուց Արցախը տրված կլիներ: Ուժերը չեն բավարարել, չենք կարողացել, հիմա եկել, հասել ենք այս օրվան»:

  • Կիսվել: