հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Մանե Թանդիլյանին ԱԺ-ում կփոխարենի Ստեփան Ստեփանյանը

Մանե Թանդիլյանին ԱԺ-ում կփոխարենի Ստեփան Ստեփանյանը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում քննարկում էր մեկ հարց՝ ԱԺ պատգամավորի մանդատ տրամադրելու մասին արձանագրության կազմում:

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հայտնեց, որ Մանե Թանդիլյանին հաջորդող ամենից բարձր քվեներ ստացած անձը Ստեփան Ստեփանյանն է, ում էլ տրվում է մանդատը:

Արձանագրությունը կազմվեց, այն կուղարկվի Ազգային ժողով:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն օգոստոսի 14-ին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ առողջական խնդիրների պատճառով թողնում է պատգամավորական ու ակտիվ քաղաքական գործունեությունը:

  • Կիսվել: