հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ԼՂ-ում վերջին մեկ տարում շատ բան է արվել իրավիճակի կարգավորման ուղղությամբ, սակայն ոչ բոլոր հարցերն են լուծվել. Պուտին

ԼՂ-ում վերջին մեկ տարում շատ բան է արվել իրավիճակի կարգավորման ուղղությամբ, սակայն ոչ բոլոր հարցերն են լուծվել. Պուտին

Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման ընթացքում Պուտինը դրական է համարել, որ Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն իրականացվում, թեև կան առանձին միջադեպեր, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Վերջին մեկ տարվա ընթացքում շատ բան է արվել Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար, բայց ցավոք, ոչ բոլոր հարցերն են լուծվել՛՛:
 
Պուտինը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի որոշումներ ընդունել Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
 
 

  • Կիսվել: