44-օրյա պшտերшզմի ժամանակ 4,800 զnh ունեցանք, ղարաբաղյան տարածքի կnրուստ ունեցանք․ Վահագն Խաչատուրյան
44-օրյա պատերազմի ժամանակ 4,800 զոհ ունեցանք, ղարաբաղյան տարածքի կորուստ ունեցանք: Այս մասին Չեխիայում հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել է Վահագն Խաչատուրյանը։
Նշենք, որ ավելի վաղ դեռ ԱԺ նախագահի պաշտոնում Ալեն Սիմոնյանը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3,833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ)։
«Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»,-նշել էր նա:
Տեսանյութը՝ այստեղ:



