հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
Պապիկյանն ու Չեխիայի փոխվարչապետը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Պապիկյանն ու Չեխիայի փոխվարչապետը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պրահայում հանդիպել է Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Կարել Հավլիչեկի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

 

  • Կիսվել: