ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԼՂ-ում մինչ օրս ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել 1150 բնակչի. ՌԴ ՊՆ

ԼՂ-ում մինչ օրս ռուս բժիշկներն օգնություն են ցուցաբերել 1150 բնակչի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ռազմական բժիշկների շարժական խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարբեր բնակավայրերում օգնություն ցուցաբերել տեղի  բնակչությանը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ ՊՆ-ին հղումով:

«Ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական խմբեր՝ Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում ռազմական բուժաշխատողների համար աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Վերջին օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել Մարտակերտի շրջանի Առաջաձոր բնակավայրի ավելի քան 30 բնակչի», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:

Թերապևտիկ, վիրաբուժական և այլ պրոֆիլների որակավորված մասնագետներն հետազոտել են իրենց դիմած բոլոր քաղաքացիներին և կատարել անհրաժեշտ նշանակումներ:

Նշվում է, որ ռուս ռազմական բժիշկները մինչ օրս, ընդհանուր առմամբ, օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1150 բնակչի, այդ թվում՝ 144 երեխայի: Գերատեսչության հաղորդմամբ՝ տեղի բնակիչների առողջական բողոքները սովորաբար կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի և հենաշարժիչ համակարգի հիվանդությունների սրման հետ:

  • Կիսվել: