Ընդլայնվում է Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության պետական ծրագիրը
Օգոստոսի 1-ից ուժի մեջ կմտնի Կառավարության որոշումը, ըստ որի` ընդլայնվում է Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության պետական ծրագիրը` ներառելով շահառուների նոր խումբ, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Այժմ նաև 20-ից 40 տարեկան կանայք, որոնք 2 և ավելի տարի անպտղություն ունեն, կարող են դառնալ ծրագրի շահառու: Մինչ այս կնոջ տարիքային շեմը չէր կարող անցնել 36-ը:
1 երեխա ունեցող այն ամուսնական զույգերը, որոնցից կինը 20-36 տարիքային խմբում է, անկախ բնակության վայրից, կարող են դառնալ ծրագրի շահառու, եթե 2 և ավելի տարի ունեն երկրորդային անպտղություն: Մինչև փոփոխությունը այս կետով ծրագրի շահառու կարող էին դառնալ միայն սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքները:
Որոշման մեջ փոփոխության արդյունքում` ծրագրի բոլոր խմբերի շահառու են նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները:
Ծրագրին դիմելու բոլոր մանրամասները` տեսանյութում.