երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան. ԱՆ-ի նոր տվյալները

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան. ԱՆ-ի նոր տվյալները

Առողջապահության նախարարությունը հայտնել է թարմացված տվյալներ:

՛՛Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 55 քաղաքացիական անձ և ոստիկան։

Ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։

Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։

Այլ ծանր վնասվածքով դիմած անձ չունենք։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: